Մատչելիության հղումներ

Բաքուն արձագանքում է ադրբեջանական ընտանիքի անցմանը Հայաստան


Հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետը
Հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բաքվում ուսումնասիրում են հինգ հոգուց բաղկացած ադրբեջանական ընտանիքի՝ Հայաստանում քաղաքական ապաստան խնդրելու մասին տեղեկությունները:

Սա ադրբեջանական իշխանությունների առաջին մեկնաբանությունն էր ուրբաթ օրվանից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Օրուջևների հինգ հոգանոց ընտանիքը ամբողջ կազմով Վրաստանի տարածքով անցել է Հայաստան:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ՝ ընտանիքը որոշել է Հայաստանում ապաստան գտնել՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ճնշման ենթարկվելու պատճառով։ Օրուջևը, ըստ ԱԱԾ-ի, պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983 թվականին ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG