Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները: Դժվարանցանելի է Շիրակի մարզի Այգաբաց-Ախուրյան-Բասեն ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Երևան-Սևան ավտոճանապարհի 24-25-րդ, 37-39-րդ կմ-ին առկա է բուք: Տավուշի մարզը անանցանելի է բեռնատար ավտոմեքենաների համար, ձյուն է տեղում մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, Շիրակի մարզում: Սյունիքի մարզում, ինչպես նաև Գորիս-Կապան և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդների երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար: