Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոք կներկայացնի Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ


Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Էլման Աբդուլաև, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Էլման Աբդուլաև, արխիվ
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը պաշտոնական բողոք կներկայացնի Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ՝ նրա կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կապակցությամբ: Այդ մասին APA լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաևը:

Հիշեցնելով, որ ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն է ճանաչել նաև ամերիկյան մեկ այլ՝ Հայլենդ քաղաքի խորհուրդը, Աբդուլաևը շարունակել է․ - «Դա աբսուրդ է, քանի որ ԱՄՆ-ի դիրքորոշումը հայտնի է և պարզ է: ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղ անվամբ հանրապետություն և սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներից մեկի՝ հայաշատ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն ճանաչող բանաձևը ընդունել է դեռ 2013 թվականի սեպտեմբերին, իսկ անցած շաբաթ այն պաշտոնապես փոխանցվել է ԱՄՆ-ում Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG