Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր ընդդիմության ղեկավարներ Արսենի Յացենյուկի, Օլեհ Տյահնիբոկի և Վիկտոր Կլիչկոյի հետ քննարկել է երկրում քաոսային կացությունը կայունացնելու հարցը։
Բանակցությունների ընթացքում նախագահը Յացենյուկին առաջարկել է կառավարության ղեկավարի պաշտոնը։ Առաջին փոխվարչապետի պաշտոնը Յանուկովիչն առաջարկել է Կլիչկոյին։
Նախագահի խոսքերով, ինքը հնարավոր է համարում նաև Սահմանադրության փոփոխությունը, ինչի արդյունքում Ուկրաինայում կհաստատվի խորհրդարանա-նախագահական իշխանություն։
Յանուկովիչն ասել է, որ եթե ընդդիմությունն ընդունի այդ առաջարկներն, ապա ինքը կարձակի վարչապետ Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականի հրամանագիր։
Նա ասել է, որ այդ դեպքում անմիջապես լարվածությունը կնվազի, իրավապահները կհեռանան փողոցներից, իսկ ընդդիմության խմբերը կազատեն Մայդանը` ցույցերի կենտրոն հանդիսացող Անկախության հրապարակը։
Այս պահին Կիևի կենտրոնում ցուցարարները վանկարկում են «Փառք հերոսներին», սակայն ընդդիմության առաջնորդների հստակ դիրքորոշման մասին տեղեկություն դեռ չկա։
Ուկրաինայի որոշ այլ շրջաններում ընդդիմությունը գրավել է վարչական շենքերը։ Երկրի հարավային և արևելյան (ռուսամետ) շրջաններում հնչում են Ուկրաինայում արտակարգ դրություն հաստատելու կոչեր։
Արմեն Քոլոյան