Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Գյումրիում ներկայացրեց Ոստիկանության Շիրակի մարզային վարչության նորանշանակ պետ Վարդան Նադարյանին, ով փոխարինել է Կարեն Բաբակեխյանին:
Վերջինիս պաշտոնանկությունը, ինչպես ասաց Գասպարյանը` կապ չունի երեք օր առաջ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետ. - «Ես չեմ կարծում, որ պարոն Վարդան Ղուկասյանը կամ նրա որդին պետք է հանդիսանան այն անձինք, որի համար ես ոստիկանապետ փոխեմ: Մի քիչ շատ չի՞»:
Հիշեցմանը, որ ամիսներ առաջ, երբ Գյումրի էր եկել հերթական աղմկոտ սպանությունից հետո, ինքն ասեկ էր, թե դադարեցնելու է կլանավորման կլոնավորումը, Գասպարյանն արձագանքեց. - «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ վերջ է տրվելու կլաններին… Դիմադրությունը բավական մեծ է: Դիմադրությունը մեծ է ոչ թե նրա համար, որ ուժեղ են, այլ որ տխմար են: Իսկ տխմարներին կարգի բերելը մի քիչ դժվար է լինում»:
«Ազատության» հարցին, թե երբ է վերջ տրվելու անպատժելիությանը, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. - «Անընդհատ պրոցես է: Անընդհատ ինչ-որ մի անպատժելի կհայտնվի, և պետք է այդ անպատժելիին պատժել»:
Մարզպետարանում տեղական կառույցների ու համայնքապետերի հետ հանդիպմանը Գասպարյանը «չակերտներ բացեց»` անդրադառնալով Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցածին. - «Օրինակ, հարգարժան քաղաքապետը: Եթե հայտարարություն չի տալիս ոստիկանությանը, որ նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել, բնական է, ոստիկանության մոտեցումները պետք է լինեն նույնպես փիլիսոփայորեն: Որովհետև մեր մասնագիտությունը կոնկրետ մասնագիտություն է: Մենք պետք է ունենանք հայտարարություն, քննություն կատարենք, ուսումնասիրություն կատարենք, տեսնենք հանցակազմը և այլն»:
Նա ասաց, որ իրազեկված է և շատ լավ գիտի, թե «ով ինչով է զբաղվում»: