Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի ոստիկանապետը ազատվել է պաշտոնից


Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն ազատվել է պաշտոնից: Շիրակի մարզի ոստիկանապետ է նշանակվել Կոտայքի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, Կարեն Բաբակեխյանի պաշտոնանկությունը կապված է օրերս քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ․ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ կրակոցներ են հնչել, ինչը վերագրվում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ ղուկասյանին և նրա ընկերներին:

Ոստիկանությունը սակայն տեղի ունեցածը ներկայացնում է որպես հերթական կադրային փոփոխություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG