Մի քանի տասնյակ ակտիվիստներ և քաղաքական գործիչներ այսօր բողոքի ակցիա էին նախաձեռնել Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առջև:
Ցուցարարները ծաղիկներ դրեցին ու մոմեր վառեցին դեսպանատան մոտ, ի հիշատակ այս օրերին Կիևում զոհված քաղաքացիների: Ոստիկանները շենքի ողջ երկայնքով պատ էին կազմել: Ակցիայի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Ուկրաինայի դրոշները, Կիևում զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանի լուսանկարը՝ «Պուտինիզմի զոհը» գրությամբ: Ակտիվիստները կոչ էին անում Ուկրաինայի իշխանություններին՝ դադարեցնել արյունահեղությունը:
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի խոսքով, թեև Յանուկովիչն արդեն հրամայել է հրազեն կիրառել ցուցարարների դեմ, այդուհանդերձ Եվրոմայդանի պայքարը հաղթական ավարտ է ունենալու, քանի որ՝ «իրականում դա պայքար է հանուն Ուկրաինայի անկախության՝ ընդդեմ Ռուսաստանի նեոկայսրական քաղաքականության»: Պատասխանելով «Ազատության» հարցին՝ «ինչ-որ ազդակներ տեսնո՞ւմ եք, որ Մայդանը Երևան է տեղափոխվում», Դավիթ Շահնազարյանն ասաց․ - «Այսօր Մայդանում պայքարում են ոչ միայն Ուկրաինայի ազատության համար, այլ նաև մյուս երկրների, մյուս ժողովուրդների, որոնք այսօր փաստորեն գտնվում են Ռուսաստանի լծի տակ: Անկասկած մենք ազատվելու ենք այդ լծից, մենք վերահաստատելու ենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը»:
Ակտիվիստ Ծովինար Նազարյանի խոսքով էլ, Եվրոմայդանը Երևան չտեղափոխվեց, քանի որ պետությունը մսխել է միլիոնավոր եվրոների դրամաշնորհները, բայց այդպես էլ չի լուսաբանել ժողովրդին՝ ինչ է Եվրոպան, որոնք են եվրոպական արժեքները․ - «Արդյոք դա այլասերություն է, թե դա իրավունքի գերակայություն է․․․ Հայաստանի քաղաքական ուժերից որևէ մեկը եվրոպական դրոշ չի վերցրել իր ձեռքը և չի փորձել ժողովրդին առաջնորդել եվրոպական դրոշի ներքո: Մեծ է վախը ռուսական կայսրությունից, բայց հենց այդ վախը ապացուցում է, որ հնարավորը պետք է անել ռուսական ազդեցությունից ազատվելու համար»:
Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը համախոհների հետ ընդդեմ Մաքսային միության պաստառներով էր եկել դեսպանատան մոտ, նրա գնահատմամբ ուկրաինացիների այս ընդզվումը ինքնապաշտպանություն է և ժամանակն է որ Հայաստանն էլ դասեր քաղի ու հրաժարվի Ռուսաստանի հետ համագործակցությունից, Հայրիկյանն օրինակ է բերում վերջին օրերին սահմանին հնչող կրակոցները ու դիվերսիոն ներթափանցումը, որին Կրեմլը գնահատական չի տվել․ - «Ռուսաստանը արդեն խախտում է կնքած պայմանագիրը Հայաստանի հետ: Արդեն Ռուսաստանը մեզ բարոյական իրավունք տվեց չեղյալ հայտարարելու այդ պայմանագիրը: Բացի այդ Ռուսաստանը պիտի նաև տուգանք վճարի Հայաստանում հայ ժողովրդի հաշվին պորտաբույծների բանակ պահելու համար»:
Ցուցարարներին աջակցելու էր եկել անազատության մեջ հայտնված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը: Եվրամայդանից վերադարձած լրագրող Գայանե Առուսատմայանը իր ելույթում տպավորություններն էր պատմում՝ ուկրաինացիների ոգին մարտական է․ - «Մենք դրանց միջով անցել ենք Մարտի 1-ին, մենք տեսել ենք այդ սպանդը, կոտորածը: Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները իրենց արձագանքը կունենան հետխորհրդային բոլոր այն երկրներում, որտեղ ռուսական իմպերիալիզմը դրել է իր թաթը և փորձում է ճզմել ժողովուրդներին»:
Բողոքի ակցիային հետևում էր Հայաստանում Ուկրաինայի հյուպատոս Վալենտին Կուզիչկինը, ով, սակայն, հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել ինչպես այս ցույցը, այնպես էլ Կիևի արյունալի բախումները, ասաց՝ լիազորված չէ խոսել: