Ուկրաինայի ընդդիմությունը կոչ է արել միաժամանակ մինչև շաբաթ օրը պահպանել խաղաղություն ու անցնել համընդհանուր գործադուլի։
Ընդդիմության համախոհները անցած գիշեր կառավարական շենքեր են գրավել Լվովում, Տերնոպոլում, Ռովնոյում, ինչպես նաև մայրաքաղաք Կիևում։ Չերկասիում գրավման փորձը ավարտվել է տասնյակ ցուցարարների ձերբակալություններով։
Ուկրաինայի ընդդիմությունը համաձայնության է եկել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, մինչդեռ ցուցարարները չեն ընդունել համաձայնությունը։ Երեկ Յանուկովիչի հետ հանդիպումից հետո ընդդիմության առաջնորդները իրենց համախոհներին են փոխանցել ձեռք բերված համաձայնության մանրամասները։
Յանուկովիչի հետ բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ։ Դրանից հետո ընդդիմադիրներն ուղևորվել են Մայդան, որտեղ ասել են, թե նախագահը երաշխիքներ է տվել այն մասին, որ իրավապահները ցուցարարների վրա չեն հարձակվի, իսկ բոլոր ձերբակալվածները առաջիկա երեք օրվա ընթացքում ազատ կարձակվեն։
Մինչդեռ այս տեղեկությունները լսելուց հետո ցուցարարները անհամաձայնություն են արտահայտել, պնդել, որ շարունակելու են բարիկադներ կառուցել։ Նրանք մերժել են ներքին գործերի նախարարության առաջարկը՝ հեռանալ Գրուշևսկու փողոցից ձերբակալված ընկերներին ազատ արձակելու դիմաց։
Չնայած տարաձայնություններին՝ այսօր ևս ընդդիմության առաջնորդները կշարունակեն բանակցել Յանուկովիչի հետ։ Վերջին ժամերի տվյալներով, ցուցարարների ու իրավապահների միջև նոր բախումներ չեն եղել։