Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերին հետ մղելու ժամանակ զոհված հրամանատար, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հուղարկավորվեց Եռաբլուրում։
Նրա մարմինը հողին հանձնվեց պատվո պահակախմբի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ՝ համապատասխան արարողակարգով։ Ընթերցվեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը՝ Արմեն Հովհաննիսյանին Արիության մեդալով հետմահու պարգևատրելու մասին։ Հովհաննիսյանն ու այդ գործողություններին մասնակցած մարտական ընկերները ներկայացվել են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական և գերատեսչական պարգևների։
Դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերը եղել էին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Ջրաբերդի և Կորգանի ուղղություններով։
«Դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ Արմեն Հովհաննիսյանը և նրա ընկերները՝ ջոկի անդամները, հերոսաբար մարտնչել, կռվել են, արժանի պատասխանը տվել են հենց այդ պահին։ Հակառակորդը, կրելով ծանր կորուստներ, մի քանի զոհ և շուրջ 25 վիրավորներ, հետ է շպրտվել մեր դիրքերից»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը.- «Ընդ որում այդ խմբերի անդամներ են եղել հակառակորդի հատուկ նախապատրաստված ստորաբաժանումներ, և հարձակումը իրականացվել է մի քանի խմբերի կազմով, շուրջ երեք խմբի կազմով։ Համարժեք պատասխանները մշտապես եղել և լինելու են։ Այս պահին մենք պետք է ընդգծենք Արմենի կատարած սխրագործությունը, հերոսությունը»։
«Ազատության» հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրավիճակը սահմանին սրվել է. - «Շուրջ երկու օր է լարվածությունը հասել է իր գագաթնակետին, հակառակորդի կողմից կրակոցները բազմաթիվ են, երբևիցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել։ Իհարկե, հասկանալի է, որ մտավախություն կա, որ պատասխաններ կլինեն, իսկ պատասխաններ անպայման կլինեն, մենք պահը կգտնենք»։
«Ազատության» հաջորդ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի ակտիվությունը, նախարարը պատասխանեց.- «Հակառակորդի կողմից ակտիվությունը սադրանքներն են՝ միջազգային ասպարեզում լարվածությունը ցույց տալու համար, ուղղված են նրան, որպեսզի նաև մեր բանակցային գործընթացում շեղումներ իրականացնեն։ Այն հիմնական խնդիրը, որ մենք այսօր կատարում ենք, որպեսզի խաղաղ ճանապարհով և երկխոսության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը լուծվի, կառուցողական մոտեցում չի ցուցաբերվում նրանց կողմից, և մշտապես սադրանքները լինում են ադրբեջանցիների կողմից։ Որքան լինեն, այնքան էլ պատասխան լինելու է այդ սադրանքներին»։
Զինվորին վերջին հրաժեշտը տալու համար Եռաբլուր էին եկել բազմաթիվ շարքային քաղաքացիներ։ Պաշտոնյաներից Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովն էր մասնակցում արարողությանը, երկրի բարձրագույն ղեկավարությունը ներկա չէր։ Ընդդիմադիր ուժերից էլ միայն «Ժառանգության» ներկայացուցիչներին հանդիպեցինք։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում համոզված էր, որ Արմեն Հովհաննիսյանի նման երիտասարդները շատ-շատ են հայկական բանակում, որքան էլ երկրի ներքաղաքական վիճակը լարված լինի կամ բանակում բազմաթիվ բացասական երևույթներ լինեն։
«Որքան էլ փորձեն ժողովրդի մեջ հուսալքություն սերմանեն, միևնույնն է՝ այդ քաղաքացիները կան, այդ երիտասարդները կան, ովքեր պատրաստ են թեկուզ իրենց կյանքի գնով հայրենիքի պաշտպանության համար կանգնել։ Ցանկացած պարագայում Ադրբեջանը հասկանում է, որ անկախ նրանից, թե մենք ինչպիսի ներքաղաքական իրավիճակ ունենք, արտաքին թշնամու դեմ միանշանակ միասնական ենք»,- ասաց Մարտիրոսյանը։
Ընդդիմադիր Անահիտ Բախշյանն էլ «Ազատության» հետ զրույցում «բացառապես իրենց աթոռների պաշտպանությամբ զբաղվող պաշտոնյաներին» խորհուրդ տվեց օրինակ վերցնել նման երիտասարդներից։
«Եկել եմ, մորը, եթե հնարավոր լինի, ասեմ՝ «Սիրելիս, գիտես, դու մխիթարվելու բան ունես։ Քո տղան զոհվեց թշնամու գնդակից սահմանի վրա, իր բաժին սահմանը պահեց, ինքը, այո, հերոս է, իր կերպարը, իր նկարագիրը»։ Ի տարբերություն Երևանում նստած պաշտոնյաների, ամենաբարձրից սկսած, ովքեր միայն իրենց աթոռն են պաշտպանում, Արմենը ավելի շատ իրենց համար պիտի օրինակ ծառայի, չնայած, կարծում եմ, նրանք չեն զգում, որ տանուլ են տալիս, որ երկիրը ձեռքներիցս գնում է, և իրենք հանգիստ նստած են և միայն իրենց աթոռը պաշտպանելու մասին են մտածում»,- ասաց Բախշյանը։
Եռաբլուրում հանդիպեցինք քաղաքացիների, որոնք մշտապես ակտիվորեն մասնակցում են նաև հակակառավարական բողոքի ցույցերին։
«Ցավը տանեմ, երիտասարդություն է գալիս, մեզ արժանի փոխարինող, ես հույս ունեմ»,- ասաց պատերազմի տարիներին կռված Սասուն Խաչատրյանը.- «Ազգիս լավ գործերով հպարտանում եմ, բա ո՞նց»։
Այսօր նաև Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում են քաղաքացիները մոմավառությամբ հարգել Արմեն Հովհաննիսյանի հիշատակը։