Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, որով Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքը։
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը զոհվել էր փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից։