«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ «եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը», հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ հակադարձելով Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի, ով երեկվա ասուլիսում տեսակետ էր հայտնել, թե ԲՀԿ-ի առաջիկա համագումարում կուսակցապետ կընտրվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ուստի, հավերժ երիտասարդ մարքսիստին կարող եմ ընդամենը բարեկամաբար խորհուրդ տալ՝ իր երկարաշունչ վերլուծություններն անելիս, առնվազն ԲՀԿ-ի մասով, հավատարիմ մնալ մարքսիզմի հիմնարար սկզբունքներից մեկին, այն է՝ ռեալիզմին», - ասել է Ուրիխանյանը: