Մատչելիության հղումներ

«ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը կստորագրի Արմեն Մովսիսյանը


Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև կնքվող «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին:

Միաժամանակ, կառավարությունն իր որոշմամբ լիազորեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին Հայաստանի կառավարության անունից ստորագրել առուվաճառքի մասին պայմանագիրը:

Հիշեցնենք՝ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագիր ստորագրվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին»: Այդ համաձայնագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվեց «Գազպրոմ»-ին փոխանցել «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը՝ 155 միլիոն դոլարի պարտքը մարելու համար, որն առաջացել էր նախորդ ամիսներին մատակարարված ռուսական գազի դիմաց:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG