Օրեր առաջ Լեռնային Ղարաբաղից Երևանի զինվորական հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինվորի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն։
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Մհեր Խլղաթյանի հիմնական խնդիրը երկկողմանի թոքաբորբն է, ինչի դեմ իրենք միջոցներ են ձեռնարկում։ Բժիշկը նաև հավելեց, թե զինվորը մեկ օր առաջ հոսպիտալ է ընդունվել մթագնած գիտակցությամբ, ինչը սակայն անցել է, գիտակցությունն արդեն տեղն է։
Երիտասարդը 25 օր առաջ է զորակոչվել բանակ ու զինվորական երդում դեռ չի էլ հասցրել տալ։ Մայրը՝ Գոհար Շահնազարյանն, արցունքն աչքերին պատմում էր, որ առողջ որդի է ճանապարհել բանակ, բայց մի քանի օր առաջ Մհերի հորեղբոր որդու օգնությամբ Վարդենիսից Երևան հասցված զինվորին հարազատները հազիվ են ճանաչել։ Մայրն ասում է, որ որդին Երևան է հասցվել մերկ՝ առանց հագուստի, ընդամենը ծածկոցով փաթաթված։
«Ծեծել էին, գլխին խփած էր, թոքաբորբ, մի թոքը՝ ջրի մեջ, էն մյուսը՝ կեսն է ջրի մեջ։ Ահավոր վիճակ... կարելի է ասել՝ մեռած բերին, հասցրեցին։ Ձեռքը վառել էին։ Ես էդքան հագուստ եմ ուղարկել, էրեխեն տկլոր, մի հատ նասկի էրեխուս վրա չկար»,- ասաց մայրը։
Դեպքի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ Քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը զինվորը Վարդենիսից տեղափոխվել է Երևան։ Բացի երկկողմանի թոքաբորբից զինվորն ունի տարբեր մարմնական վնասվածքներ։
Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածով. մեկը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու համար, մյուսը՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի համար, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։ Ըստ մեր տեղեկությունների, վաղը հավանաբար ձերբակալություններ կլինեն։
Օրեր առաջ զինվորի ընտանիքը հեռախոսազրույց է ունեցել զորամասի բուժկետի բժշկի հետ, ով հայտարարել է, թե նրանց տղան հիվանդ է ձևանում։ Ծեծի պատճառը, ըստ հարազատների, դա է եղել։
«Երկու րոպե հետո զանգում եմ, մի կերպ էր էրեխեն խոսում՝ տնքալով»,- պատմեց մայրը։
Արման անունով ներկայացած բժիշկը մորը փոխանցել է, թե որդին հոգեկան շեղումներ ունի.- «Մի ժամ, երկու ժամ... նորից զանգում եմ, բժիշկն է պատասխանում, ասում է՝ «սուտ է անում, դուք հանգիստ եղեք, գժի տեղ է իրեն դրել, բայց մի բան լավ իմացեք, եթե իրեն տարան, հոգեբուժարան ստուգել, որ ձևացնում է, ինքը մեծ խնդիրներ կունենա»։ Բայց ինչո՞ւ պետք է իմ էրեխեն հոգեկան բաներ անի, քանի որ ինքը առողջ գնացել է, եթե հոգեկան է, ինչո՞ւ են տանում բանակ»։
Մայրն ասում է, որ այսօր առավոտյան գիտակցության գալով՝ որդին անուններ է հնչեցրել, այդ թվում և բժշկի անունը։
Դեռևս զինվորական երդում չստացած զինվորի հարազատները տարակուսած են, թե ինչպե՞ս բժիշկը կարող էր բժշկական օգնություն չցուցաբերել զինվորին, անտարբերության մատներ։
Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ սա հերթական ապացույցն է զինվորի նկատմամբ այդ համակարգի ունեցած վերաբերմունքի։
«Ինչ վերաբերվում է նրան մերկ տեղափոխելուն, սա շատ ընդունված է հայոց բանակում։ Մահվան բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ զինվորին ուղղակի մերկ բերում են, և ծնողը դա տեսնում է՝ երեխան մերկ, դիակը շպրտած, այսպես ասեմ... Չհավատալ, որ նա հիվանդ է եղել, այնինչ նա թոքաբորբ էր տանում, սա է իրական վերաբերմունքը շարքային զինծառայողի նկատմամբ»,- ասաց Ալեքսանյանը։
Իրավապաշտպանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին կոչ է անում կամք ու հետևողականություն ցուցաբերել, այլ ոչ թե նախկին դեպքերի նման անհետևողական լինել։
«Չկա այդ կամքը մինչև վերջ հսկելու, հսկողություն իրականացնելու»,- պնդում է նա։
Ալեքսանյանը միաժամանակ սթափեցնող է որակում Օհանյանի այցը նշված զորամաս։ Լրատվամիջոցներն այսօր հաղորդեցին, թե նախարարն այցելել է Մհեր Խլղաթյանի ծառայության վայր ու նշել, որ անձամբ է վերահսկելու այս գործը։
«Ես ողջունում եմ նախարարի հրատապ արձագանքը։ Նախարարը պարտավոր է յուրաքանչյուր զինվորի համար իր կյանքը տալ, գնալ, մինչև վերջ հետևել և տեսնել, թե ինչ վիճակում էր այդ նորակոչիկը, որ 25 օր է եկել բանակ ու նրան մահվան շեմին տեղափոխել են հիվանդանոց»,- ասաց Ալեքսանյանը։
Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալների՝ 2013 թվականին Զինված ուժերում զոհվել է 31 զինվոր։