Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:
Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:
Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների, Հանրապետության նախագահը հանձնել է նվերներ: Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինվորների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Ընդգծելով, որ յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր իշխանության առաջնային խնդիրն անվտանգության ապահովումն է ու տարածքային ամբողջականության պահպանումը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ սահմանին կանգնած մեր զինվորներն այդ խնդիրը լավագույնս են կատարում. անցնող տարում նրանք կարողացել են անվտանգ պահել մեր սահմաններն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը:
Նախագահն այնուհետ այցելել է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ: Նախագահը հետաքրքրվել է բնակավայրի խնդիրներով, բնակիչների հետ զրուցել նրանց հետաքրքող հարցերի շուրջ և տոնական սեղանի շուրջ շնորհավորել ծաղկավանցիներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: