Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացվեց


Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում: Հունիս, 2013թ.
Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում: Հունիս, 2013թ.
Անցյալ տարվա նոյեմբերին, երբ դատարանը կրկին բավարարել էր քննիչի միջնորդությունը Ավետիսյանին կալանավորելու մասին, դա հիմնավորվել էր նաև քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ:

«Ազատության» այն հարցին, թե ինչ քննչական գործողություններ են կատարվել այս երկու ամիսների ընթացքում և ներառվել է արդյոք Վոլոդյա Ավետիսյանը դրանցում, վերջինիս փաստաբան Արա Զաքարյանը պատասխանեց․ - «Վոլոդյա Ավետիսյանի մասնակցությամբ ոչ մի քննչական գործողություն այս չորս ամսվա ընթացքում, բացի դատարան տանելու սանկցիայի հետ կապված, չի կատարվել»:

Նշենք, որ այս գործով անցնող վկաների, տուժողների և Ավետիսյանի միջև առերեսումներ չեն իրականացվել:

Փաստաբանի կարծիքով, առերեսում չի կատարվում, քանի որ այն անձը, ում ցուցմունքի հիման վրա կալանավորվել է Ավետիսյանը, ցուցմունքը տվել է որոշակի ազդեցության տակ և «առերես չի կարող պնդել իր ասածը». - «Եկել է այն ժամանակը, երբ դատարանը իրոք կանգնած է խնդրի առջև, քանի որ նման հանցագործությունների համար կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, այսինքն սա կարող է լինել կալանքի ժամկետի վերջին երկարացումը: Մյուս կողմից, քննիչը, որպես այդպիսին ոչ մի հիմնավորում չբերեց, թե նախորդ ամիսներին ինչ քննչական գործողություններ են կատարվել»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է խարդախության մեղադրանքով։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով 2000 ԱՄՆ դոլար է հափշտակել։ Տասն օր առաջ էլ մեղադրանքը լրացվեց խարդախության փորձի համար մեղադրանքով։
XS
SM
MD
LG