Հայաստանյան փաստաբանական հանրությունում տարակուսած են՝ չնայած օմբուդսմենի աղմկահարույց զեկույցից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը անարձագանք է թողել այն, բացի այդ անցած ժամանակահատվածում իշխանությունների կողմից որևէ քայլ այդպես էլ չի արվել:
Դեկտեմբերի սկզբին հրապարակված օմբուդսմենի զեկույցը ոչ միայն կոռումպացված է որակում հայաստանյան դատական համակարգը, այլև նշում է կաշառքի չափերը, որոնք շրջանառվում են դատարաններում՝ 500 դոլարից (առաջին ատյանի դատարանում), մինչև 50 հազար դոլար՝ Վճռաբեկում:
Այս ընթացքում արձագանքեցին Դատական դեպարտամենտից՝ Հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը կասկածի տակ դրեց զեկույցի վստահելիությունը, իսկ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը օմբուդսմենից խնդրեց փաստեր ներկայացնել:
«Գլխավոր դատախազը պարտավոր էր առնվազն զեկույցի հիման վրա քրեական գործ հարուցել», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով հանրությանը հայտնի է բազմաթիվ աղմկահարույց գործերով:
Փաստաբան Հայկ Ալումյանը, ով Բուդաղյանների շահերի պաշտպանն է՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված գործում «գերկոռումպացված» որակեց դատական համակարգը, թեև արձանագրեց. - «Բարեբախտաբար կան, ցավոք քիչ, բայց կան դատավորներ, որոնք կոռումպացված չեն, բայց համակարգը իրոք գերկոռումպացված է: Կոռուպցիայի դրսևորումները շատ ավելի բազմազան են, և այն, ինչ գրված է Մարդու իրավունքներ պաշտպանի զեկույցի մեջ, համարյա հարյուր տոկոսով համընկնում է իմ սեփական դիտարկումների հետ»:
Նախկին դատավոր Սամվել Մնացականյանը մանրամասնեց. - «Կոռումպացված համակարգը այսպես է. դատավորը իրավունք չունի որևէ որոշում կայացնելու կամ դատավճիռ կայացնելու առանց վերադասին զեկուցելու: Ինձ գործից ազատեցին պատճառաբանելով, որ ես չեմ խորհրդակցել վերադասի հետ, թեև օրենքը դա արգելում է: Դատավորը միայն ենթարկվում է օրենքին ու միայն օրենքին: Վճռաբեկ դատարանի նախագահը ուղղակի հանձնարարեց Կարգապահական հանձնաժողովին, որպեսզի իմ նկատմամբ վարույթ սկսեն: Դա դարձավ օրինակ, որպեսզի բոլորի աչքը վախեցնեն»:
Մեկ այլ նախկին դատավոր Պարգև Օհանյանն էլ, գնահատելով օմբուդսմենի զեկույցում տեղ գտած պնդումները, ասաց. - «Ընդհանուր առմամբ դրանք համապատասխանում են իրականությանը, ցավոք»:
Այսօր «Ազատության» հետ զրույցում՝ Արսեն Բաբայանն ասաց, թե բազմաթիվ փաստաբաններ և գործող բոլոր դատավորները համաձայն չեն զեկույցում ներկայացվածի հետ և այն բնութագրեց՝ սիրողական մակարդակի զեկույց, որը նպատակը «շոու անելն էր»:
Դիմեցինք նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնտեղից ասացին, որ զեկույցում ներկայացվածին ավելացնելու ոչինչ չունեն: