Հիվանդանոցում մահացել է օրերս Լիբանանում ձերբակալված Մաջիդ ալ-Մաջիդը՝ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապեր ունեցող «Աբդուլա Ազամի բրիգադներ» խմբավորման հրամանատարը։
Լիբանանի բանակի մի գեներալ Associated Press լրատվական գործակալությանը փոխանցել է, որ գրոհայինների առաջնորդը մահացել է երիկամային անբավարարության պատճառով։
Մաջիդ ալ-Մաջիդը Սաուդյան Արաբիայից էր և ընդգրկված էր այդ պետության կողմից հետախուզվող ահաբեկիչների ցուցակում։
«Աբդուլա Ազամի բրիգադներ»-ը, որը, լիբանանյան աղբյուրների պնդմամբ, «Ալ-Ղաիդա»-ի լիբանանյան մասնաճյուղն է, ահաբեկչություններ է իրականացրել Միջին Արևելքում։ Խմբավորումը ստանձնել է անցած նոյեմբերին Բեյրութում Իրանի դեսպանատան ռմբահարման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 23 մարդ, այդ թվում՝ Իրանի մշակութային կցորդը։
Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայեզ Ղոսնը ավելի վաղ հաստատել էր, որ Մաջիդ ալ-Մաջիդին լիբանանյան բանակի հետախուզությունը պահում էր Բեյրութում, և որ նա «հարցաքննվում էր» գաղտնիության պայմաններում։
BBC-ն, վկայակոչելով աղբյուրները Լիբանանի անվտանգության մարմիններում, հայտնում է, որ գրոհայինը մահացել է Բեյրութի զինվորական հոսպիտալում շաբաթ օրը՝ երիկամային անբավարարության հետևանքով կոմայի մեջ ընկնելուց մեկ օր անց։