Մատչելիության հղումներ

Ռումինացիները և բուլղարացիները կարող են աշխատել ԵՄ այլ երկրներում


Սկուլենի անցակետը Ռումինիայի և Մոլդովայի սահմանին, արխիվ
Սկուլենի անցակետը Ռումինիայի և Մոլդովայի սահմանին, արխիվ
Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիները երեկվանից իրավունք են ստացել աշխատել և եկամուտներ ստանալ Եվրամիության մյուս երկրներում։

BBC-ն հիշեցնում է, որ Եվրամիության ամենաաղքատ երկու երկրների քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ էին մտցվել 2007 թվականին, երբ Ռումինիան և Բուլղարիան անդամակցեցին ԵՄ-ին։ Դրանց գործողության ժամկետը յոթ տարի էր։

Եվրամիության առավել բարեկեցիկ որոշ պետություններ այժմ մտավախություն ունեն, որ երկու երկրներից զանգվածային արտահոսք կսկսվի։ Ռումինիայի և Բուլղարիայի իշխանությունները հավաստիացնում են, սակայն, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ աշխատանք գտնելու նպատակով այդ երկրները լքել ցանկացողներից շատերը արդեն արել են դա։

Եվրամիության նախագահությունը 2014 թվականի հունվարի 1-ից վեց ամսով ստանձնել է Հունաստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG