Այսօր ժամը 12-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, փոխանցում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ նույն աղբյուրի՝ Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց, Կոտայքի մարզում առկա է մառախուղ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, վարորդներին խորհուրդ է տալիս եղանակային դժվարություններից խուսափելու համար Թթու ջուր - Նավուր ճանապարհից ժամը 17-ից մինչև 7-ը առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Գերատեսչության փոխանցմամբ, ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։