Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանակցողը «առաջընթաց» է տեսնում


Իրան -- Արակի օբյեկտը, որի վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետները կասկածներ են հայտնել, թե այնտեղ միջուկային զենք է ստեղծվում, արխիվ
Իրան -- Արակի օբյեկտը, որի վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետները կասկածներ են հայտնել, թե այնտեղ միջուկային զենք է ստեղծվում, արխիվ
Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանակցող Աբաս Արաքչին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Ժնևում կայացած բանակցություններում առաջընթաց է գրանցվել:

Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ Արաքչիի վարած բանակցությունները երկուշաբթի օրը տևել են մի քանի ժամ:

Նոյեմբերի 24-ից, երբ Իրանը համաձայնեց սառեցնել իր վիճահարույց միջուկային ծրագրի որոշ բաղադրիչներ միջազգային պատժամիջոցների որոշակի թեթևացման դիմաց, բանակցությունների արդեն երկրորդ շրջափուլն է անցկացվում, որոնց նպատակն է ավելի երկարաժամկետ և հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել:

Արևմուտքը պնդում է, որ Իրանի միջուկային ծրագրի նպատակը զանգվածային ոչնչացման զենք ստեղծելն է, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG