ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դատապարտել է Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի երկաթուղային կայարանում իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է 15 մարդ` ներառյալ մահապարտ ահաբեկիչը:
Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է համագործակցել Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում:
Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ զոհվածներից իննի ինքնությանը պարզվել է: Ընդհանուրև առմամբ տուժել է շուրջ 50 մարդ, այդ թվում իննամյա մի երեխա: Հիվանդանոց է տեղափոխվել 40 մարդ:
Վոլգոգրադի մարզի վարչակազմը հրապարակել է վիրավորների ցուցակները: Նրանք Վոլգոգրադի, Մոսկվայի և Իվանովոյի մարզի, Ուդմուրտիայի բնակիչներ են: Ցուցակում կա նաև Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացու անուն:
Զոհվածների ցուցակները դեռ չեն հրապարակվել
Լրատվամիջոցները հայտնում են նաև, թե պարզվել է ինքնասպան ահաբեկչի ինքնությունը: Դաղստանի իրավապահ մարմինների անանուն ներկայացուցիչն ասել է, թե պայթյունը կարող է իրականացրած լինել Դաղստանում ծնված Օկսանա Արսլանովան: Պաշտոնապես, սակայն, ահաբեկչի անունը դեռևս չի հրապարակվել: