Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Սիրիան «հազիվ թե» մինչև տարեվերջ երկրից դուրս բերի քիմիական զենքը


ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով, պաշտոնական Դամասկոսը հազիվ թե կարողանա մինչև պայմանավորված վերջնաժամկետը` դեկտեմբերի 31-ը, երկրից դուրս բերել առավել վտանգավոր քիմիական զենքը:

Հրապարակված հայտարարության մեջ ՄԱԿ-և և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը նշում են, որ թունավոր նյութեր պարունակող զենքի ոչնչացման ուղղությամբ «կարևոր առաջընթաց» է արձանագրվել` այդուհանդերձ նախագահ Ասադին կոչ անելով «ակտիվացնել» գործադրվող ջանքերը և տեղավորվել միջազգայնորեն սահմանված վերջնաժամկետում:

Սիրիայի կառավարությունը համաձայնել է մինչև գալիք տարվա կեսը երկրից դուրս բերել քիմիական զենքի պաշարները` ըստ ռուս-ամերիկյան ծրագրի, որի կատարմանը հետևում են միջազգային դիտորդները: Թունավոր նյութեր պարունակող զենքը ծրագրվում է երկրից դուրս բերել Լաթաքիա նավահանգստից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG