Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր արգելապատնեշ են կազմել եւ թույլ չեն տվել լրագրողներին ներկա գտնվել Տարոն Մարգարյանի ատենախոսության բաց պաշտպանությանը։ Նրանք քաշքշել, վիրավորել ու հայհոյել են լրագրողներին՝ թույլ չտալով անգամ մոտենալ դահլիճի դռանը։