Մատչելիության հղումներ

ԱԺ-ն վավերացրեց գազային համաձայնագրերը, ըստ ընդդիմության՝ կանոնակարգի խախտմամբ


Ազգային ժողովի նիստը, արխիվ
Ազգային ժողովի նիստը, արխիվ
Հայաստանի Ազգային ժողովը քիչ առաջ բաց քվեարկությամբ վավերացրեց Ռուսաստանի հետ գազային երեք համաձայնագրերը, որոնք ստորագրվել են դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած այցի ժամանակ:

Վիճահարույց փաստաթղթերի վավերացման օգտին քվեարկեցին 77 պատգամավորներ՝ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, դեմ և ձեռնպահ ձայներ չեղան, քանի որ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները քվեարկության ժամանակ լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը:

Ընդդիմությունը պնդում է, որ քվեարկությունը անցկացվել է Ազգային ժողովի կանոնակարգի խախտմամբ, քանի որ բաց քվեարկության դեպքում ձայները պետք է հաշվի 7-հոգանոց հաշվիչ հանձնաժողովը, որի անդամներից 4-ը, սակայն, այսօր չմասնակցեցին քվեների հաշվարկին:

Ազգային ժողովի նիստը ուղեկցվում է խորհրդարանի շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայով, որի մասնակիցները խորհրդարանականներից պահանջում էին չվավերացնել այդ համաձայնագրերը, որոնցով, նրանց համոզմամբ, Հայաստանի կորցնում է իր էներգետիկ անկախությունը:


Աստղիկ Բեդևյան

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG