Վերաքննիչ դատարանում այսօր ավարտվեց «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցների դեմ քրեական գործի քննությունը։ Քիմիկոսները հայտարարեցին, որ կա ձայնագրություն, ըստ որի քննիչ Արթուր Մելիքյանը պնդել է, որ շինծու գործ է հարուցել՝ իր նկատմամբ ճնշումների հետեւանքով։