Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «կարող է վերացնել» վիզային ռեժիմը Վրաստանի հետ


Ռուսաստան - Վրացի քահանան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, արխիվ
Ռուսաստան - Վրացի քահանան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, արխիվ
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան կարող է վերացնել Վրաստանի քաղաքացիներից մուտքի վիզաների պահանջը։

Նրա փոխանցմամբ՝ հարցը պետք է քննարկվի փորձագետների մակարդակով, սակայն եթե չեղյալ հայտարարվեն վիզաները, դա կլինի լավ քայլ երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ։

Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանում նկատում են Վրաստանի նոր ղեկավարների կողմից դրական ազդակները։

«Իմ անձնական վերաբերմունքը վրաց ժողովրդի հանդեպ երբևէ չի փոխվել, ես միշտ շատ ջերմ եմ վերաբերվել վրացիներին», - ասել է Պուտինը՝ ավելացնելով, որ Ռուսաստանն ու Վրաստանն ունեն հոգևոր, կրոնական և մշակութային ամուր կապեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG