Ղարաբաղյան պատերազմի վետերան Հենրիկ Սևոյանի մարտական ընկերները ծրագրում են բողոքի ակցիաներ նախաձեռնել պետական կառույցների առջև այնքան ժամանակ, մինչև կառավարությունը լուծում տա ազատամարտիկի բնակարանային հարցին։
Մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած 52-ամյա Հենրիկ Սևոյանն առանց իր մարտական ընկերների ֆինանսական օգնության ի վիճակի չէ ընտանիք պահել։ Ազատամարտիկը տուն չունի, նրա չորս հոգանոց ընտանիքի կացարանի հարցն էլ է ընկած ընկերների ուսերին։ Երևանում վարձով են բնակվում։
«Աշոտ Աղաբաբյանն է օգնում վարձի հարցում։ Անկախության բանակի հրամանատարն է, և միայն ինձ չի օգնում»,- ասում է Սևոյանը։
Գերության մեջ առողջությունը կորցրած ազատամարտիկը երրորդ կարգի հաշմանդամ է, աշխատելու հնարավորությունները քիչ են։ Նա մեկն է այն ազատամարտիկներից, ովքեր բարձրաձայնում են պետության անտարբերության մասին։ Անցնող տարում նրանք բազմաթիվ բողոքի ակցիաներ անցկացրեցին կառավարության դեմ՝ պահանջելով արժանավայել կյանքի պայմաններ ապահովել ղարաբաղյան պատերազմում առողջության ու կյանքի գնով հաղթանակած մարտիկների ու նրանց ընտանիքների համար։
«Էսօր ինչ հարցով դիմում ենք, պետությունը անտարբեր է և ոչ մի հարցով էլ առաջընթաց չի նկատվում։ Մեր պետական այրերը դեռ չեն հասկանում, որ պաշտոնը ոչ թե իրենց առավելությունն է, այլ աշխատանքը»,- ասում է ազատամարտիկը։
Սևոյանին, ինչպես պաշտպանության նախարարությունն է հայտնել, բնակարան կհատկացվի այն ժամանակ, երբ լուծվի զոհված, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ անօթևան ազատամարտիկների բնակարանային հարցերը։ Նա պաշտպանության նախարարության բնակարանային հերթացուցակի 306 համարն է, ասում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Վերջին երեք տարում առաջնահերթության կարգով ինքը զիջում է՝ նախ և առաջ անօթևան զոհված զինծառայողների ընտանիքներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին»,- փոխանցեց Հովհաննիսյանը։
Ամիսներ առաջ պաշտպանության նախարարին այս հարցով իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը նամակ էր հղել։ Ի պատասխան նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, թե ազատամարտիկի ընտանիքը Երևանի անօթևան հաշմանդամների հերթացուցակում 27 համարն է։ Սա թյուրիմացության մեջ է գցել Սևոյանին ու նրա ընկերներին, որոնց զայրույթն ավելի էր մեծացել, երբ տեղեկացել էին 60 ազատամարտիկների բնակարանային հարցի լուծման մասին։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը պարզաբանում է, որ բնակարանի սպասող ազատամարտիկների ցուցակները հանրապետության ողջ տարածքի համար միասնական են և ըստ դրա էլ կատարվում է բաշխումը։ 27 համարը վերաբերում է միայն Երևան քաղաքին։
Մինչդեռ «Հայկական լեգեոն» կազմակերպության ղեկավար, ազատամարտիկ Աղասի Կարապետյանը բարձրաձայնում է մեկ այլ խնդիր՝ ղարաբաղյան պատերազմում գերի ընկած մարտիկներին կառավարությունը պետք է առանձին իրավական կարգավիճակ հատկացնի, ինչը հնարավորություն կտա նրանց օգտվել արտոնություններից ու աջակցությունից։
«Հենրիկի կարգավիճակը այլ է այս պարագայում՝ մի պարզ պատճառով, որ նա մեկ տարի ռազմագերի է եղել»,- ասում է Կարապետյանը։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը ևս նման անհրաժեշտության մասին է խոսում.- «Քանի որ այս վերջին շրջանում նաև եղավ ազատամարտիկների համապատասխան բողոք-դիմումներ, պաշտպանության նախարարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի համապատասխան կազմը առաջարկ ներկայացրեց, որպեսզի մենք ընդհանուր իրենց հետ համատեղ մշակենք մի օրենք ազատամարտիկների վերաբերյալ, գանք մի ընդհանուր հայտարարի, այս բացերը փորձենք լրացնել»,- ասում է Հովհաննիսյանը։
Սևոյանը, սակայն նշում է, որ սպասել չի կարող, եթե մի օր դադարեն ընկերները օգնել նրան, ապա նա կհայտնվի անելանելի վիճակում։
Պաշտպանության նախարարության տվյալներով, վերջին 4-5 տարում բնակարան կամ դրա դիմաց գումար է ստացել 500 ազատամարտիկ։ Առնվազն 500-ը դեռ սպասում են այս աջակցությանը։