Ազատամարտիկները որոշել են շարունակել օրերս Շանթ Հարությունյանի ձեռնարկած հեղափոխությունը։
Այսօր Ազատության հրապարակում մոտ 200 քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքին Ղարաբաղյան պատերազմի վետերանները հայտարարեցին, որ աջակցում են Շանթ Հարությունյանին և չեն ընդունում ոստիկանների կողմից ձեռնարկված գործողությունները։ Հենց երկու օր առաջ տեղի ունեցած դեպքերը պատճառ հանդիսացան, որ այսօր ազատամարտիկները պահանջեն գործող իշխանությունների հրաժարականը։
«Ամենադժվարը ներքին թշնամու դեմ կռվելն է, քո միջի թշնամու դեմ»,- ասում էր հարթակից ելույթ ունեցողներից մեկը։
«Խոսում են Շանթի արածից, դե ինչ էր, մեկը էսպես, մյուսը էնպես, և այլն, այստեղ առարկայական մասը չէ կարևորը, սիմվոլների լեզվով բան կատարվեց, մոտ 70 տարի առաջ, երբ ֆաշիզմը օկուպացնում էր ողջ Եվրոպան, հույներից մեկը՝ Մանոլիս Գլեզուսը մի գիշեր Ակրոպոլիսի տանիքից պոկեց և վառեց ֆաշիզմի դրոշը, այդ օրվանից սկսվել է եվրոպական դիմադրության շարժումը, որը վերջ դրեց ֆաշիզմին։ Այդ բեսպրեդելը, որի մասին մենք խոսում ենք, նույն ֆաշիզմն է և այն պետք է ճխլվի, չպետք է գոյություն ունենա Հայաստանում»,- ասում էր մեկ այլ ազատամարտիկ։
Հանրահավաքին ներկա էր նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը կիսում է ազատամարտիկների մտահոգությունները։
«Մենք կառուցողական դաշտում ենք։ Այն, որ երկրում անհրաժեշտ է փոփոխությունների իրականացում, դրա մասին նոր չէ, որ խոսել ենք, և որ փոփոխությունները պետք է լինեն համակարգային, դա էլ նորություն չէ, և մենք անընդմեջ դրա մասին խոսում ենք»,- ասաց Ուրիխանյանը։
Ազատամարտիկները հայտարարեցին, որ հաջորդ հինգշաբթի մեծ հանրահավաք են կազմակերպում, որին պարտավոր է ներկա գտնվել երկրի ապագայի մասին մտածող յուրաքանչյուր քաղաքացի։ Կմիանան նաև մի շարք կուսակցություններ և միասին կքննարկեն Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից հեռացնելու ծրագիրը.- «Դուք պիտի բոլորդ տեղում լինեք, ժողովուրդ։ Եկեք ազգովի այս հարցը լուծենք, որովհետև մեզ պատիվ չի բերում և չի կարող բերել Սերժ Սարգսյանի աղանդավորական շարժման գոյությունը Հայաստանում»։