Մատչելիության հղումներ

Հեֆերնը հույս ունի՝ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կգրանցվի


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը այսօր «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կարձանագրի։

«Մենք ողջունում ենք յուրաքանչյուր շփում, լիահույս ենք, որ երկու երկրները կկարողանան բարելավել իրենց հարաբերությունները։ Մենք կշարունակենք առաջ մղել լինել հայ-թուրքական արձանագրությունները, սակայն այս պահի դրությամբ ոչ մի լավ լուր չունեմ հաղորդելու։ Հույս ունեմ նրանք [Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները] կհանդիպեն այսօր, և որոշակի առաջընթաց կգրանցվի»,- ասաց դեսպանը։

Հիշեցնենք, այսօր Երևան է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 29-րդ հավաքին։ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպում նախատեսված չէ։

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG