Այսօր Երևանում մեկնարկեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 29-րդ հավաքը։ Հավաքին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «Արմենիա Մարիոթ» ժամանեց հյուրանոցի ետնամուտքից։
Հավաքին մասնակցող երկրների արտգործնախարարներից նիստին են ժամանել միայն Թուրքիայի և Բուլղարիայի արտգործնախարարները։ Համաժողովը փակ է ընթանում, լրագրողները հնարավորություն չունեն լուսաբանելու այն։
Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները և մի քանի այլ կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ այսօր վաղ առավոտից հավաքվել էին հյուրանոցի դիմաց՝ բողոքի ցույցով դիմավորելու Թուրքիայի արտգործնախարարին, մասնավորապես, պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Դավութօղլուն առաջին թուրք պաշտոնյան է, ով 2009-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տապալումից ի վեր ժամանում է Հայաստան։
Երեկ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում ծրագրված չէ և տեղի չի ունենալու։
Բողոքի ակցիայի մասնակիցները պարբերաբար «ճանաչում» և «հատուցում» էին վանկարկում, հայրենասիրական երգեր էին երգում։
«Թուրքիան առանց նախապայմանների պետք է խոսի Հայաստանի հետ, պետք է զերծ մնա Արցախի հիմնախնդրին միջամտությունից, առանց որևէ նախապայմանի բացի սահմանը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից ՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի անդամ Արթուր Ղազարյանը: