Մատչելիության հղումներ

Ցուցարարները վերականգնում են վրաններն ու բարիկադները Կիևի կենտրոնում


Նոր վրաններ ու բարիկադներ՝ Կիևի կենտրոնում
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00
Չորեքշաբթի առավոտյան ցուցարարները Կիևում նոր բարիկադներ էին կառուցում Եվրամայդանի շուրջը, վերականգնում այս գիշեր հատուկ ջոկատայինների և ոստիկանության ուժերի կողմից քանդված վրանները, նորերը տեղադրում։

Երեկ ուշ երեկոյան, հիշեցնեմ, խաղաղ ցույցն ընդմիջվեց անվտանգության ծառայությունների և ոստիկանների գործողություններով։ Պատճառաբանելով, որ հրապարակից ողջ գիշեր լսվող բարձր երաժշտությունն ու աղմուկը խանգարում է շրջակա շենքերի բնակիչներին՝ նրանք շրջափակեցին ողջ հրապարակը։ Մոտեցվեց հատուկ տեխնիկա՝ բեռնատարներ, տրակտորներ, և հրապարակ մտած ոստիկանները, հետ մղելով ցուցարարներին, սկսեցին ապամոնտաժել վրանները։ Ցուցարարները նրանց դիմավորեցին դժգոհ բացականչություններով, մի քանիսը հրթիռներ արձակեցին, որոնք ազդանշանային դեր էին կատարում։

Այդուհանդերձ, ոստիկանները նրանց Մայդանից հեռացնելու փորձեր չարեցին։
Կեսգիշերն անց տարբեր կողմերից հրապարակին սկսեցին մոտենալ ցուցարարներ, լրագրողներ։ Ոստիկանները, սակայն խոչընդոտում էին նրանց մուտքը հրապարակ։ Հրապարակ չկարողացան մտնել անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները, թեև հրապարակում վիրավորներ կային. նրանց նկարահանել էր «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակիցը։

Ոստիկանները գրեթե ողջ գիշեր շրջափակած պահեցին հրապարակը, սակայն առավոտյան օղակը թուլացվեց և ցուցարարները, ինչպես նաև լրագրողները ելումուտի թույլտվություն ստացան։

Մինչ այդ, հրապարակում հավաքվածները սկսել էին վերացնել գիշերային միջադեպի հետքերը։ Քանդված բարիկադները վերակառուցվում էին, մայդանից դուրս բարիկադների նոր օղակ էր ստեղծվում, վերականգնվում էին տապալված, սակայն ոստիկանների կողմից չտարված վրանները, նոր վրաններ տեղադրվում։
XS
SM
MD
LG