Ուկրաինական հատուկ նշանակության զորքերը ներխուժել են Կիևի Անկախության հրապարակ։ Նրանք ապամոնտաժել են բարիկադներն ու վրանները՝ ետ մղելով դիմադրություն ցույց տվող ցուցարարներին։ Ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և ընդդիմադիր պատգամավորների միջև, ովքեր եկել էին պաշտպանելու վրանային ավանը։
Հաղորդումներ կան, որ որոշ ցուցարարներ վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը ապամոնտաժել է նաև Կիևի քաղաքապետարանի մոտ գտնվող բարիկադները, սակայն ցուցարարներին չեն հեռացրել քաղաքապետարանի շենքից։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին «նողկանք» է արտահայտել ոստիկանության գործողությունների նկատմամբ։