Մատչելիության հղումներ

Տեսուչները այցելում են իրանական ռեակտոր


Արաքի ռեակտորը Իրանում, արխիվ
Արաքի ռեակտորը Իրանում, արխիվ
ՄԱԿ-ի միջուկային գործակալության տեսուչները այսօր Իրանում այցելում են Արաքի դեռևս չգործարկվող ծանր ջրի ռեակտոր՝ առաջին անգամ ավելի քան երկու տարվա ընթացքում։

Այցը կատարվում է պաշտոնական Թեհրանի և գերտերությունների միջև վեցամսյա միջանկյալ համաձայնության կայացումից երկու շաբաթ անց։

Իրանը համաձայնել է կես տարով մասնակիորեն սահմանափակել իր գործունեությունը միջուկային ոլորտում՝ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Պաշտոնական Թեհրանը խոստացել է այդ ժամանակամիջոցում չգործարկել և չլիցքավորել Արաքի ռեակտորը

Արաքի ռեակտորը կարևորվում է նրանով, որ գործարկման դեպքում կարող է ճանապարհ բացել պլուտոնիումի վերամշակման համար, ինչը կլիներ քայլ միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ։

BBC-ի փոխանցմամբ՝ այսօրվա տեսչությունը առաջին իրական փորձաքարն է, թե որքանով է հավատարիմ Իրանը գերտերությունների հետ ձեռք բերված միջանկյալ համաձայնությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG