Եթե քաղաքապետարանը անհապաղ չթանկացնի տրանսպորտը, գծատերերը կհրաժարվեն դուրս գալ Երեւանի փողոցներ: Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն, այսօր Ազատության հետ զրույցում, հայտարարեց, թե օր առաջ սպասում են քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովի որոշմանը։