ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները քննադատել են Ուկրաինայի իշխանություններին Կիևում ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու համար։ Բրյուսելում հանդիպման ժամանակ նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ պաշտոնական Կիևին կոչ են անում ցուցաբերել զսպվածություն ընդդիմադիրների նկատմամբ։
Ավելի վաղ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել լսել ժողովրդի ձայնը։
Երեկ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը խորհրդարանում ներողություն է խնդրել ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի կիրառման համար։
Նույն օրը Ուկրաինայի ընդդիմությունը խորհրդարանի միջոցով չկարողացավ անցկացնել կառավարության հրաժարականի մասին որոշումը։ Ընդդիմությունն այժմ նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում է հրամանագիր ստորագրել կառավարության հրաժարականի մասին։