Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Ռադան անվստահություն չհայտնեց Ազարովի կառավարությանը


Բողոքի ցույցը Կիևում, 3-ը դեկտեմբերի, 2013թ․
Բողոքի ցույցը Կիևում, 3-ը դեկտեմբերի, 2013թ․
Ուկրաինայի խորհրդարանը այսօր անվստահություն չհայտնեց Նիկոլայ Ազարովի կառավարությանը: Կառավարությանը անվստահություն հայտնելու՝ ընդդիմության նախաձեռնությանը կողմ է քվեարկել է 186 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր առնվազն 226 պատգամավորի ձայն:

Վարչապետ Նիկոլայ Ազարովը, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, կառավարության և նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունից ներողություն է խնդրել Մայդանում ուկրաինական հատուկ ջոկատայինների գործողությունների համար:

Մինչ այդ, խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են անցկացնում Ուկրաինայի եվրոպական ինտեգրացման կողմնակիցները:

Ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը այն բանից հետո, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշեց դադարեցնել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG