Երկուշաբթի օրը հայերի ցեղասպանության մասին Բրյուսելում խոսում էին թուրքերը:
«Ասա ստոպ ռասիզմին և խտրականությանը» կարգախոսով հայտնի թուրքական «Դյուրդե» հասարակական կազմակերպությունը արդեն 6 տարի է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունման և ճանաչման համար է պայքարում: 2007-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո հիմնադրված կազմակերպությունը շարունակաբար միջոցառումներ, քննարկումներ, երթեր է կազմակերպում ցեղասպանության թեմայով:
«Դյուրդե»-ի ակտիվիստները Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հավաքի հիմնական կազմակերպիչներից են նաև, այդ իսկ պատճառով Թուրքիայում ոչ բոլորն են, մեղմ ասած, բարեկամաբար տրամադրված նրանց նկատմամբ, ասում է կազմակերպության ակտիվիստ Լևենթ Սենսևերը:
«Թուրքական կառավարությունը փորձում է տեղացի հայերին տրամադրել սփյուռքի հայերի դեմ, ասելով, թե թուրքաբնակ հայերը լավն են, սփյուռքահայերը չարիք են, մեր դեմ են գործում, բայց մենք այդպես չենք տեսնում պատկերը: Մեր համոզմամբ` սփյուռքահայերի նախնիներից շատերը հենց Անատոլիայից են եղել, ապրել են այժմյան թուրքական հողերում և ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը», - նշում է Սենսևերը՝ շարունակելով․ - «Այդ իսկ պատճառով, մենք կարծում ենք, որ նրանք լիարժեք իրավունք ունեն վերադառնալու իրենց պատմական հայրենիքի տարածք, օգտվել լիարժեք քաղաքացիությունից և ետ ստանալ իրենց ունեցվածքը»:
Հայոց ցեղասպանությանը նվիրված բրյուսելյան միջոցառման կազմակերպիչներից մեկը եվրոպական հակառասիստական ԷԳԱՄ շարժումն է, որի գործադիր տնօրեն Փոլ Մաքս Մորինը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եվրոպացիները հետաքրքրված են Թուրքիայում հասարակական ակտիվիզմի և ժողովրդավարության զարգացմամբ:
«Եվրոպացիները հետաքրքրված են և տպավորված այն գործով, որ անում է «Դյուրդե»-ն: Մենք գիտենք, որ դժվար է լինել հասարակական ակտիվիստ մի երկրում, որտեղ կա խոսքի ազատություն, օրինակ` Ֆրանսիայում, Գերմանիայում, Արևմտյան Եվրոպայում, բայց ավելի դժվար է լինել ակտիվիստ մի երկրում, որտեղ ազատությունները սահմանափակվում են: Այնպես որ, մենք գնահատում ենք այն, ինչ անում է «Դյուրդե»-ն: Մենք կողմ ենք ավելի ժողովրդավար Թուրքիայի, և սա մի հնարավորություն է՝ խրախուսել Թուրքիայում ծնունդ առնող ժողովրդավարական գործընթացները», - հայտարարեց Փոլ Մաքս Մորինը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Դյուրդե»-ի ակտիվիստն ասում է` շատ կարևոր է ներկայացված լինել հատկապես Բրյուսելում․ - «Սա Եվրոպական միության կենտրոնն է, և մենք կարիք ունենք եվրոպական կառույցների հետ կապ ունենալու և պատմելու մեր մասին, քանի որ նրանք այլ պատկերացում են ստանում Թուրքիայի մասին պաշտոնական ալիքներից, ԱԳՆ-ից, դեսպանատնից: Որպես քաղաքացիական հասարակության անդամներ՝ մենք ուզում ենք լսելի և տեսանելի դարձնել նաև մեր տեսակետն ու մտահոգությունները»:
Թուրք ակտիվիստները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաև պատմեցին, որ Թուրքիայում դավաճան են համարվում նրանք, ովքեր հանդգնում են համագործակցել հայկական սփյուռքի կառույցների հետ, քանի որ հայկական սփյուռքն այնտեղ ընկալվում է որպես հակաթուրքական չարիք:
Այս իմաստով հետաքրքրական է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող ակտիվիստները Բրյուսել էին եկել Հայկական բարեգործական հիմնադրամի հրավերով և ելույթ էին ունենում Բրյուսելի՝ թուրքերով առավել խիտ բնակեցված թաղամասերից մեկում: