«Վաղարշ եւ ընկերներ» ոսկու շուկայի աշխատողներն այսօր բողոքի ցույցի էին ելել։ «Ազատության» հետ զրույցում ցուցարարներն ասացին, որ էկոնոմիկայի նախարարությունը շուկայում ստուգումներ է իրականացրել ու մեծ տուգանքներ նշանակել ոսկյա զարդերի վրա դրվող հարգադրոշմի անորակության համար։