Մատչելիության հղումներ

«Էրիքսոն»-ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում


«Էրիքսոն»-ի կենտրոնակայանը Ստոկհոլմում
«Էրիքսոն»-ի կենտրոնակայանը Ստոկհոլմում
«Էրիքսոն» ընկերությունը շահագրգռված է Հայաստանում իր գործունեության ընդլայնմամբ և այժմ դիտարկում է նոր նախագիծ: Այդ մասին հայտնել է ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տեղական ներկայացուցչության ղեկավար Յան Քամփբելը այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Տիգրան Սարգսյանը կառավարության աջակցությունն է հայտնել «Էրիքսոն»-ի գործունեությանը և ընդգծել, որ հեռահաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումը մեծապես կարևորվում է Հայաստանի կողմից:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում «Էրիքսոն»-ի նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությանը: Յան Քամփբելը ողջունել է այդ գաղափարը և այն դիտարկելու շահագրգռվածություն հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG