Կրթության նախարարությունը իր համաձայնությունն է տվել, որպեսզի Հանրապետական խմբակցության պատգամավոր գործարար Սամվել Ալեքսանյանը օգնի կարիքավոր ուսանողներին, մինչդեռ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի բարեգործության առջև բուհերի դռները փակվել են:
Պետական բուհերը մերժել են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի առաջարկը՝ ֆինանսապես օգնելու սոցիալապես անապահով ուսանողներին: Ինչպես «Ազատությանը» տված հարցազրույցում փոխանցեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, հիմնադրամը պատրաստակամություն էր հայտնել միանվագ հարյուր հազարական դրամ, ինչպես նաև ամսական կրթաթոշակներ տրամադրել այն ուսանողներին, ովքեր բուհերում բարձր առաջադիմություն ունեն, բայց սոցիալապես անապահով են։
Երևանի պետական համալսարանը, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Թատերական ինստիտուտը և Ճարտարապետաշինարարական համալսարանը թեև կարևորել են այս նախաձեռնությունը, բայց մերժել են սոցիալապես անապահով ուսանողներին օգնելու առաջարկը:
Պատճառաբանությունը եղել է հետևյալը՝ օգնությունն ընդունելու համար պետք է ունենան կրթության նախարարության թույլտվությունը: ԲՀԿ երիտասարդների միության համակարգող Վահե Էնֆիաջյանը ասում է, թե հաշվի առնելով այս հանգամանքը՝ պաշտոնապես նամակով դիմել է նախարար Արմեն Աշոտյանին՝ տեղեկացնելով, որ ցանկանում են օգնել բուհերի կարիքավոր ուսանողներին, բայց Աշոտյանը շուրջ մեկ ամիս է որևէ պատասխան չի տալիս:
«Գրությունը մնացել է անպատասխան, ուսանողների նամակները բուհերում մնացել են անպատասխան, ինչ-որ մի արհեստածին գործընթաց է։ Սա դեռ քիչ է, նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարում, թե նրան մեկ այլ պատգամավոր՝ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, գրավոր դիմել է և նրան ընդառաջել են։ Խոսքը Սամվել Ալեքսանյանի մասին է»,- ասաց Էնֆիաջյանը։
Ի դեպ, օրերս հեռուստատեսությամբ ցուցադրվեց, թե ինչպես է ջութակի հնչյունների ներքո գործարար Սամվել Ալեքսանյանը կրթաթոշակ բաժանում ուսանողներին։
Դե իսկ նախարար Արմեն Աշոտյանն էլ իր ֆեյբուքյան էջում գրում է, որ Սամվել Ալեքսանյանի «Ալեքսանյան» հիմնադրամը բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած 100 ուսանողի տրամադրել է օգնություն՝ 200 000 դրամի չափով:
Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարցնում են՝ ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանի տրամադրած կրթաթոշակները նախարարի կողմից հավանության են արժանանում, իսկ Գագիկ Ծառուկյանին անուղղակիորեն մերժում են։
«Արդյոք սա չի խոսո՞ւմ կրթական համակարգի քաղաքականացվածության և ոլորտի պատասխանատուների ոչ այնքան ադեկվատ ու անհամաչափ մոտեցումների մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը:
ԲՀԿ երիտասարդների միության ղեկավար Վահե Էնֆիաջյանն էլ այս ամենը անտրամաբանական է որակում՝ ասելով, թե հասարակությունը շատ լավ հասկանում է՝ թե իրականում ինչ է տեղի ունենում:
«Այն, որ տուժեցին ուսանողները, չկարողացան մասնակցել այդ գործընթացին, այստեղ երկրորդ կարծիք չկա»,- ասաց Էնֆիաջյանը։
Այսօր Վանաձորում պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ է նախարարությունը Սամվել Ալեքսանյանի բարեգործությանը համաձայնություն տալիս, իսկ Գագիկ Ծառուկյանինը՝ ոչ, նախարար Աշոտյանն ասել է, թե զարմանում է՝ ինչո՞ւ են խնդիրներ առաջանում միայն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ: Նախարարը հորդորել է ԲՀԿ-ականներին՝ եթե իսկապես ցանկանում են օգնել ուսանողներին, ապա դա պետք է անեն ընդունված կարգի համաձայն:
«Եթե ուզում ենք իրականում լավ գործ անել, ի՞նչն է խանգարում այդ գործը անել միասին, գալ նախարարություն, պայմանագիր ստորագրել, մենք էլ մեր բուհերի հետ միասին լծվենք այս լավ աշխատանքին»,- ասում է Աշոտյանը։
Նախարարը նաև ասում է՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ուսանողներին օգնելու իր գրությունը ուղարկել է կուսակցական բլանկի վրա։
«Ամեն ընտրությունից առաջ, երբ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ինչ-որ մի օգնություն է սկսում բաժանել, ԲՀԿ-ական մեր գործընկերներն ասում են, որ սա ընտրակաշառք չէ, հիմնադրամը լրիվ առանձին կառույց է։ Երկու շաբաթ առաջ ստանումեմ գրություն՝ ԲՀԿ-ի կուսակցական բլանկի վրա, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ուզում է ուսանողներին փող բաժանել։ Ես հավատում եմ իմ ԲՀԿ-ական ընկերների այն տեսակետին, որ իրենք հայտնել են ընտրություններից առաջ՝ հիմնադրամը և ԲՀԿ-ն տարբեր կառույցներ են»,- ընդգծում է Աշոտյանը։
Կրթության նախարարը նաև հավաստիացրել է, թե պատասխանել է ԲՀԿ պատգամավորների նամակներին և ընդգծել, որ եթե իրենք իսկապես նպատակ ուզենային խոչընդոտել, ապա ԲՀԿ-ն անգամ ուսանողներին պարգևատրել չէր կարող.- «Իսկ իրենք պարգևատրել են, ում ուզել են»։
Այս խնդրի շուրջ իր կայքէջում հայտարարություն է տարածել նաև կրթության և գիտության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար մարմինների կողմից պաշտոնական առաջարկի դեպքում նախարարությունը պատրաստակամ է համագործակցել»։