Նոր կենսաթոշակային համակարգի կիրառման դեմ պայքարող ակտիվիստներին կառավարության փաստարկները չեն համոզում. առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նրանք կդիմեն Սահմանադրական դատարան։
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության ակտիվիստներ Հայկ Ավետիսյանի և Հարություն Աղլամազյանի կարծիքով՝ օրենքում Սահմանադրությանը հակասող մի շարք կետեր կան, մինչդեռ դրանք ուշադրությունից դուրս են մնում։
«Սահմանադրության մեջ գրված է՝ ցանկացած սոցիալական բարեփոխում պետք է ուղղված լինի սոցիալական վիճակի բարելավման, իսկ այս օրենքի կիրառումը հանգեցնելու է որոշ խավի ավելի վատ սոցիալական վիճակին։ Մյուսը այդ պարտադիր կետն է, որը մարդուն չի թողնում ազատ կառավարել իր ֆինանսական հոսքերը։ Հետո տարիքային խտրականություն է դրվում»,- ասում է Աղլամազյանը։
Բացի դատական գործընթացից, ակտիվիստները դիմել են նաև մարդու իրավունքների պաշտպանին, առաջիկայում պատրաստվում են նաև այս հարցը քննարկելու համար Ազգային ժողովի արտահերթ նիստ պահանջել, կանցկացնեն բողոքի ցույցեր, կգնան նախագահական նստավայր։ Նրանք վստահ են, որ պետությունը կենսաթոշակ պետք է ապահովվի զարգացած տնտեսության, այլ ոչ մարդկանց տնտեսական վիճակը վատթարացնելու հաշվին։
«Մարդկանց չպետք է ստիպեն, որ իրենք իրենց աշխատավարձերը ցածր ստանան»,- ասում է Հայկ Ավետիսյանը։
Նախաձեռնության անդամները կարծում են, որ շատերը պարզապես տեղյակ չեն նոր համակարգի մանրամասներին, այլապես իրենց կողմնակիցները ավելի շատ կլինեին։ Հարություն Աղլամազյանի խոսքով՝ կառավարությունը նախ պետք է համապատասխան իրազեկում անցկացներ, քանի որ շատերը անգամ տեղյակ չեն, որ պահումը լինելու է չհարկված աշխատավարձից, այսինքն փաստացի աշխատավարձից պահվելու է ավելի քան 5 տոկոսը։
«Մաքուր աշխատավարձը, այսինքն այն, ինչ մարդիկ առձեռն ստանում են, պակասելու է 6.6-13 տոկոսով։ Սա հստակ հաշվարկ է»,- ասում է Ավետիսյանը։
Հարցի լուծումը ակտիվիստները տեսնում են միայն համապատասխան իրազեկման և դրանից հետո անցկացվելիք հանրաքվեի արդյունքում. մարդիկ պետք է իրենք որոշեն ցանկանում են միանալ նոր համակարգին, թե՝ ոչ, մինչդեռ կառավարությունը նրանց կարծիքով շտապում է, քանի որ այս գումարները անհրաժեշտ են։
«Լսել ենք, որ այսօր օրենսդրական փաթեթը բյուջեում 100 միլիոն դոլարի մուտքեր է ապահովելու, եթե օրենքը չանցնի, այդ մուտքերը չեն լինի, այսինքն բյուջեն չի կարող հաստատվել։ Իրենց [կառավարության] տեսանկյունից շատ անհրաժեշտ է»,- ասում է Աղլամազյանը։
Ակտիվիստները համաձայն չեն նաև կառավարութան փաստարկներին, թե այս համակարգի շուրջ աղմուկը նույնն է, ինչ ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ։ Ըստ նրանց՝ տարբերությունը հստակ է՝ ԱՊՊԱ-ի դեպքում արդյունքը զգացվեց շատ կարճ ժամանակում, մինչդեռ այս համակարգի արդյունքները տեսնելու համար մասնակիցները ստիպված են սպասել առնվազն 30 տարի՝ այն դեպքում, երբ շատերը պարզապես չեն վստահում կառավարությանը։