Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին Արևելյան գործընկերության թեման 2 հարյուրից ավելի մարդկանց էր հավաքել Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում: Բանախոսները Արևելյան հարևանության հետ անմիջական կապ ունեցող մարդիկ էին, ովքեր տարիներ շարունակ բանակցել, հետևել կամ հետազոտել են ծրագիրը:
ԵՄ-ում Ուկրաինայի փոխդեսպան Նադյա Ցոկը փորձում էր վստահեցնել, որ Ուկրաինան նույնպես դեռ խաղի մեջ է և ցանկանում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, թեև Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել:
«Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր հետաձգում ռիսկային է: Մենք նաև գիտակցում ենք, որ շատ վտանգավոր կլինի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգել մինչ հաջորդ տարի, քանի որ մենք կլինենք նախագահական քարոզարշավի ընթացքում: Երկրորդ տարբերակ չկա, մենք պետք է ստորագրենք այս համաձայնագիրը Վիլնյուսում», - նշեց նա:
Վրաստանի ներկայացուցիչը նույնպես կարևորեց Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրումը, քանի որ հակառակ դեպքում Ռուսաստանի ճնշումը կարող է մեծանալ Վրաստանի և Մոլդովայի վրա:
«Վրաստանը միտքը չի փոխել, մենք տեսնում ենք ԵՄ հետ հարաբերությունների բարելավումը որպես երկրի մոդեռնիզացման խթան», - ասաց Արչիլ Կառաուլաշվիլին:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Քշիշտոֆ Լիցեկի խոսքով` Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը այս երկրների համար կարևոր քայլ էին դեպի ԵՄ անդամակցություն. - «Ուրեմն որտեղ ենք մենք հիմա` մի քանի տարվա պատրաստություններից, համագործակցություններից, հանդիպումներից և զեկույցներից հետո: Բելառուսը` օրինակ... մոռացեք Բելառուսի մասին. առաջիկա տարիներին նրանց հետ հարաբերություններում որևէ առաջընթաց հավանաբար չի գրանցվի` երկրում քաղաքական իրավիճակի պատճառով: Հայաստանը Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ փաստացի հրաժարվեց ԵՄ հետ համագործակցությունից: Ադրբեջանը խառը զգացողություններ է առաջացնում, այն բաց է ԵՄ հետ համագործակցության համար, բայց մենք խնդիրներ ունենք այնտեղ քաղաքական համակարգի հետ, որը մեղմ ասած այնքան էլ ժողովրդավարական չէ: Բացի այդ նրանց նախագահը երբեք ԵՄ անդամակցության ցանկության մասին չի հայտարարել: Վրաստանը դրական օրինակ է, քանի որ թե՛ իշխանությունները, և թե՛ ընդդիմությունը միակարծիք են, որ Վրաստանը արևմտամետ կողմնորոշում է որդեգրել, թեև պետք է նկատենք, որ այդ երկրում կան մարդիկ, ովքեր պնդում են, որ ԵՄ-ն իրենց ավանդույթների դեմ է, քարոզում է միասեռականություն և նման բաներ: Մոլդովայի կոալիցիան պաշտպանում է երկրի եվրոպական կողմնորոշումը, թեև կա նաև հզոր Կոմունիստական կուսակցություն և Մերձդնեստրի խնդիրը: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա իմ կարծիքով որոշումն արդեն կայացվել է` ոչ այս տարի»:
Բրյուսելում տեղակայված Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի քաղաքագետները, սակայն, կարծում են, որ այն երկրները, որոնք ԵՄ անդամակցության ցանկություն ունեն, անուղղակի կերպով ստանում են այն Վիլնյուսի գագաթաժողովին:
Նշենք, որ Բրյուսելում տեղի ունեցած այս միջոցառմանը Հայաստանը չուներ բանախոս և ընդհանրապես Հայաստանի մասին գրեթե չխոսվեց: Վիլնյուսից առաջ այն հիշատակվեց միայն որպես Արևելյան գործընկերության ծրագրի ձախողման օրինակ: