«Մենք ամեն օր անում ենք հեղափոխություն» և այլ վերտառություններով մի շարք պաստառներ պարզած քաղաքացիները այսօր կեսօրին երթ սկսեցին Ազատության հրապարակից, ոստիկանության, դատախազության մոտ ևս հնչեցրին իրենց պահանջները:
Քաղաքացիները պահանջեցին ազատ արձակել նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված և երեկ կալանավորված Շանթ Հարությունյանին և մյուս 13 քաղաքացիներին: Ակցիայի մասին նախապես իրազեկվել էր սոցիալական ցանցերում:
Պահանջներից մեկն էլ Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա տեղակալ Հունան Պողոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելն էր: Բռնության մասին, հիշեցնենք, Շանթ Հարությունյանը տեղեկացրել էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Բողոքի ակցիայի կազմակերպիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը քննադատեց նաև նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակին հարակից տարածքում ոստիկանության գործողությունները։
«Շանթ Հարությունյանը՝ որպես երկարատև գործունեություն իրականացրած քաղաքացի և քաղաքական գործիչ, իր էության չհանդուրժելով այդ անարդարության համակարգային դրսևորումը, իր բողոքի ակցիայով իրականացրեց քաղաքացիական անհնազանդության իր իրավունքը»,- հայտարարեց Սաքունցը։
Երթի մեկնարկին ոստիկանները ծալեցին պաստառներից մեկը, որի վրա պատկերված էին Սերժ Սարգսյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում ներկա գտնված Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Ալեքսանյանի նկարները՝ նրանց գործելաոճի վերաբերյալ քաղաքացու գնահատականով: Ոստիկանները թույլ չտվեցին, որ այդ պաստառով երթ անցկացվի։ Պաստառը 16-ամյա տղայի ձեռքից էին խլել ոստիկանները: Քաղաքացիները շրջապատեցին այդ տղային, որպեսզի ոստիկանները չկարողանային բաժին տանել տղային։
Քաղաքացիները փորձեցին պարզել, թե ինչ հիմքով ոստիկանները տարան պաստառը։ Ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փնտրում էին պաստառը տարածքից հեռացրած ոստիկանին։ Ի վերջո, քաղաքացիների հարցադրմանն արձագանքեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ասելով, որ նման պաստառով ոչ մեկը բարոյական իրավունք չունի երթ անցկացնել։ Նա իրավական հիմքեր չներկայացրեց։
Այսօրվա ակցիային մասնակցում էր նաև ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Նա վերջերս էր համաներմամբ ազատ արձակվել, մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Առաքելյանն ասաց, որ ամեն ինչ կանի հանուն Շանթ Հարությունյանին ազատ արձակման։
«Հայտարարել էր հեղափոխություն, ես դրա հետ համաձայն եմ, միգուցե գործիքների հետ համաձայն չլինեմ, միգուցե քարի, փայտի հետ ինչ-որ մի օր համաձայն լինեմ, կամ այդ պահին 20 հոգով նպատակահարմար չհամարեմ քարով, փայտով այս իշխանությունների դեմ պայքարելը, բայց եթե ես չարդարացնեմ Շանթի քայլը, նշանակում է՝ արդարացնում եմ 2008 թվականին խաղաղ ցուցարաների վրա ոստիկանության կրակոցները։ Ամեն դեպքում ես Շանթի կողքին եմ, նա ազնիվ է իմ աչքում և իր քայլով փորձել է փոփոխություն իրականացնել։ Ես կողմ եմ այդ փոփոխությանը»,- ասաց Առաքելյանը։
Այսօրվա երթն ավարտվեց գլխավոր դատախազության մոտ: Ակտիվիստները դատախազությունից ևս պահանջեցին ապահովել օրինականություն և արդարադատություն՝ Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ից ազատությունից զրկված մյուս 13 քաղաքացիների գործով: