Մատչելիության հղումներ

Ժնևում այսօր կավարտվի Իրանի և գերտերությունների բանակցությունների հերթական փուլը


Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունները Ժնևում, 7-ը նոյեմբերի, 2013թ․
Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունները Ժնևում, 7-ը նոյեմբերի, 2013թ․
Ժնևում երեկ մեկնարկած՝ Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների երկրորդ և վերջին օրն է:

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ պետքարոտւղար Ջոն Քերրին Մերձավոր Արևելք կատարած շրջագայությունից հետո կմիանա բանակցություններին, որոնք ընթանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրների, ինչպես նաև Գերմանիայի ու Իրանի միջև:

Հինգշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, թե վեց գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանն ու Գերմանիան պատրաստ են թուլացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը պաշտոնական հստակ քայլեր անի՝ կանգնեցնելու իր միջուկային ծրագրի առաջխաղացումը:

CNN-ի հարցազրույցում Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ասել է, թե հնարավոր է՝ Թեհրանը պատրաստ է մասամբ դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG