Մատչելիության հղումներ

Ժնևում կանցկացվի վեցնյակի և Իրանի բանակցությունների հերթական փուլը


Գերտերությունների և Իրանի բանակցությունների նախորդ փուլը Ժնևում, 15-ը հոկտեմբերի, 2013թ․
Գերտերությունների և Իրանի բանակցությունների նախորդ փուլը Ժնևում, 15-ը հոկտեմբերի, 2013թ․
Ժնևում նոյեմբերի 7-8-ը կանցկացվի բանակցությունների հերթական փուլը Մեծ վեցնյակի երկրների և Իրանի միջև։

Մեծ վեցնյակի պատվիրակությունը կգլխավորի Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։

Իրանական կողմից բանակցություններին կմասնակցի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Նա հայտարարել է, որ եթե իր երկրի միջուկային ծրագրի շուրջ ընթացող այս բանակցությունների արդյունքում փոխհամաձայնության չգան, ապա դժբախտություն տեղի չի ունենա։

Պաշտոնական Թեհրանը շարունակում է հայտարարել, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG