ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը ժամանում են Բաքու՝ սկսելով հերթական այցը տարածաշրջան:
Ադրբեջան այցելությունից և այդ երկրի ղեկավարության հետ հանդիպումներից հետո միջնորդները վաղը կժամանեն Երևան՝ հանդիպումներ ունենալու Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի հետ։
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում կարծում են, որ այս այցելության ժամանակ համանախագահներն ավելի մեծ եռանդով պետք է աշխատեն Ադրբեջանի հետ՝ մեղմացնելու նրա հարձակողական դիրքորոշումը, և Ադրբեջանին ընդգրկեն իրական բանակցային գործընթացում։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատեց, որ եթե համանախագահները այս այցելության ընթացքում չձեռնարկեն առավել լուրջ միջոցներ ու չօգտագործեն այլ լծակներ, Ադրբեջանը կշարունակի իր գործելակերպը։ Քաղաքագետը նկատի ունի վերջին շրջանում ադրբեջանական կողմից Հայաստանի ուղղությամբ արձակված կրակոցները, երբ գնդակոծվեցին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերն ու ռազմավարական նշանակություն ունեցող միջպետական ճանապարհը։
«Մինսկի խմբի համանախագահները պիտի հերթական անգամ շեշտը դնեն հենց այդ մեխանիզմների վրա, որի առկայության դեպքում միայն հնարավոր կլինի խոսել ընդհանուր այդ գլխավոր նպատակի, այն է՝ այսպես կոչված հիմնարար սկզբունքների քննարկման [մասին], որովհետև առանց դրա, առանց այդ բաղադրիչի՝ գլխավոր նպատակը պարզապես իրագործելի չէ», - ասաց Մինասյանը:
Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար, քաղաքագետ Մասիս Մայիլյանը ևս համանախագահներից Ադրբեջանի հարձակողական դիրքորոշման մեղմացման ուղղությամբ լուրջ աշխատանք է ակնկալում։
«Ավելի կարևոր է, որովհետև առանց այդ վիճակի, երբ կայունություն է տիրում սահմաններում, դժվար է որևէ արդյունք ակնկալել բանակցային սեղանի շուրջ, այսինքն՝ կարգավորման հարցով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մայիլյանը՝ շարունակելով․ - «Ես ակնկալում եմ, որ համանախագահները, պետք է ժամանակ անցնի, որ նոր մոտեցումներով և նոր գաղափարներով հանդես գան: Որոշ հայտարարություններ այս վերջին ժամանակի, հատկապես՝ ամերիկացի նոր համանախագահ նշանակվելուց հետո, նոր ազդանշաններ կան, որ հնարավոր է, որ նոր գաղափարներ լինեն բանակցային սեղանին»:
Իր հերթին, Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը ընդգծում է, որ համանախագահների կողմից լուրջ միջոցներ կիրառելը դժվարին գործ է, քանի որ Մինսկի խումբն իրականում իր լծակները ակտիվ չի օգտագործում։ Մինասյանը հիշատակում է Կազանի ու Սոչիի հանդիպումները, որոնցից հետո արդեն երկու տարի է Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելության ընթացքում զբաղված են ոչ թե բուն բանակցային գործընթացով, այլ հակամարտող կողմերի միջև առկա հարցերի լուծմամբ՝ շփման գոտում լարվածության նվազման ու վստահության միջոցների զարգացման խնդիրների ուղղությամբ: