«Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը իրականացնում է արկածախնդիր քաղաքականություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` հակադարձելով երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, երեկ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հրաժարական տա, քանի որ «նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար»: Առաջին նախագահը ընդծել էր, թե «արկածախնդիր քաղաքական դեգերումների պատճառով Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նաև նրա ղեկավարած երկիրը, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել, մեղմ ասած, անվստահելի գործընկերոջ համբավ՝ արտաքուստ թեև վերացական թվացող մի հանգամանք, որը, սակայն, իրականում չափազանց կոնկրետ, եթե ոչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար»։
Զոհրաբ Մնացականյանը, ով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանի գլխավոր բանակցողն էր, պնդեց, թե Հայաստանի հեղինակությունը չի ընկել. - «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն իրականացնում է արկածախնդիր քաղաքականություն: Հեղինակության պրոբլեմ Հայաստանը չունի: Հայաստանը ունի գործընկերներ, որոնք հետ աշխատում է և գտնում է ձևաչափեր և լուծումներ` ելնելով իրավիճակից: Հայաստանն իրականացնում է իր քաղաքականությունը` ելնելով իր անվտանգության և զարգացումից բխող շահերից և համագործակցում է իր բոլոր գործընկերների հետ: Իր գործընկերները Եվրամիությունն են, Եվրամիության անդամ երկրներն են, իր գործընկերները Ռուսաստանն է»:
Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը պնդում է, թե Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հիմնավորումներից զուրկ է և չի համապատասխանում Հայաստանի քաղաքական իրականությանը:
Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիր, Սահակյանի համոզմամբ, չկա և երբևէ չի լինելու. - «Մեր երկրում էլ նման սիտուացիաներ չեն լինի, որպեսզի որևէ նախագահ հրաժարական տա: Մի դեպքը բավական էր, որը կատարեց առաջին նախագահը, և թող հիշողությունը թարմացնի, թե ինչու համար: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, դա հասկանալի էր, որովհետև մեր երկրի կարևորագույն քաղաքական խնդիրը Ղարաբաղն էր, իսկ առաջին նախագահը դա տեսնում էր Ադրբեջանի կազմում` հատուկ կարգավիճակով: Նման դեպքերում, բնականաբար, հրաժարականի խնդիր պիտի լինի, [իսկ] այսօր նման խնդիրներ չկան»:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր նաև, որ ինքը նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն չունի, նաև ընդգծել է, որ չպետք է առաջադրվի նաև Ռոբերտ Քոչարյանը, ով «մարտի 1-ի սպանդի միջոցով իշխանության բերեց Սերժ Սարգսյանին»:
Գալուստ Սահակյանը, մինչդեռ, Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների համար մեղավոր է համարում հենց առաջին նախագահին. - «Մեղքի մեծ բաժինը ընկնում է Լևոն Տեր-Պետրոսյանի վրա: Իր կազմակերպածն էր, կազմակերպիչների բանակ ուներ և ինքը պիտի կարողանար ճակատամարտից դուրս գալ կա'մ հաղթած, կա'մ էլ զոհեր չտար»:
Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունն է կրակ բացել, Սահակյանն արձագանքեց. - «Տեղում իշխանության ներկայացուցիչներ, կոնկրետ ես չեմ եղել... Տեղում իրենք են եղել: Եվ եթե այդպես են կարծում, ապա պիտի նաև որպես վկաներ հանդես գան. թող ասեն իշխանության որ ներկայացուցիչներն են կրակել»:
Ընդդիմադիր ՀՅԴ-ն և այլընտրանքային Դաշնակցությունը հրաժարվեցին մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած տեսակետները:
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել Հանրապետության առաջին նախագահի դիտարկում-վերլուծությունը», - ասաց ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Խորհրդարանում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, «Ազատության» հարցին, թե որն էր Տեր-Պետրոսյանի հայտարարության նպատակը, պատասխանեց, թե դա ողջախոհության և խոհեմության կոչ է Սերժ Սարգսյանին: Եվ այդ կոչը հնչել է այս փուլում, որովհետև, ըստ Մանուկյանի` վիճակը հասել է «մի կրիտիկական պահի, երբ Հայաստանը մերժված է բոլոր ուղղություններից»:
«Օրհասական է վիճակը, շատ ծանր է», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը: