Եվրամիության արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում քննարկում են Արևելյան գործընկերության ծրագրի Վիլնյուսյան գագաթաժողովը: Քննարկման առանցքային թեման Ուկրաինայի հարցն է` կապված անազատության մեջ գտնվող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ:
Եվրամիության նախապայմաններից մեկը նրան ազատ արձակելն էր մինչ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հագը իր գործընկերների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում, օրինակ, ասաց, որ Տիմոշենկոյի ազատ արձակման հարցը շատ է կարևորվում ԵՄ-ՈՒկրաինա հարաբերություններում:
«Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, միայն մեկ հոգու չի վերաբերվում: Ուկրաինայում կարևոր բարեփոխումներ են անցկացվել և առաջընթաց է գրանցվել: Բայց մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել նաև ընտրովի արդարադատության ոլորտում, ինչպես նաև ընտրական բարեփոխումներ: Այն, ինչ կատարվում է տիկին Տիմոշենկոյի հետ, այս ամենի կոնտեքստում է: Այնպես որ ես չեմ ուզում ասել, թե դա միակ պատճառն է այստեղ, թեև սա կարևոր նախադեպ է»,- ասաց Հագը:
Այս օրերին Եվրախորհրդարանի երկու անդամներ՝ Ալեքսանդր Կվասնիևսկին և Փեթ Կոքսը դիտորդական առաքելությամբ մեկնել են Ուկրաինա` ուսումնասիրելու Տիմոշենկոյի գործը: Նրանք նախատեսում են հանդիպել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որին մինչ այդ խնդրել էին ազատ արձակել ազատազրկված վարչապետին, ինչպես նաև հենց Տիմոշենկոյին, ով այժմ բուժօգնություն է ստանում Խարկովի հիվանդանոցներից մեկում:
Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի խոսքով՝ Կոքս-Կվասնիևսկի առաքելությունը որոշիչ կլինի:
«Կոքս-Կվասնիևսկի այցելությունը որոշիչ դեր է խաղալու։ Ես կհետևեմ նրանց գնահատականին: Եթե նրանք կանաչ լույս վառեն, դա արդեն բավական կլինի ինձ համար, եթե՝ ոչ, ապա այն կվերածվի կարմիր լույսի»,- ասել է Բիլդտը:
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Յանուկովիչը տարբերակներ է փնտրում զրկել Տիմոշենկոյին 2015-ի նախագահական ընտրություններին մասնակցելուց և ընդհանրապես չի ցանկանում, որ նա վերադառնա քաղաքականություն:
Ուկրաինայի խորհրդարան ներկայացված առաջարկի համաձայն` Տիմոշենկոն կարող էր մեկնել արտերկիր բուժվելու, սակայն վերադառնալուց հետո շարունակել կրել պատիժը: