Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ փոփոխություններ իրականացնելով ոստիկանության և դատախազության համակարգերում:
Նախագահի հրամանագրերով, մասնավորապես, պաշտոնից ազատվել են ոստիկանության պետի տեղակալներ Սաշա Աֆյանն ու Հովհաննես Համբարյանը: Նրանց փոխարեն այդ պաշտոններում նշանակվել են Անուբաղ Համբարյանը և Սամվել Հովհաննիսյանը:
Բացի այդ, նախագահի հրամանագրով դադարեցվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էմիլ Բաբայանի լիազորությունները՝ մեկ այլ հրամանագրով Բաբայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: