Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Հայ - ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ֆրանսիական քույր և գործընկեր քաղաքների քաղաքապետների, ռեգիոնների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: